12/08/2019 14:18
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում տեր կանգնել իրենց լիազորություններին. Բողոքի ակցիա
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Բարձրագույ դատական խորհրդի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների նկատմամբ իրականացվում է ճնշում և անօրինական գործողություններ։
Բողոքի ակցիայի մասնակիցները ԲԴԽ-ին կոչ են անում տեր կանգնել իրենց լիազորություններին և ապահովել դատական համակարգի անկախությունը։
Նրանք ԲԴԽ նախագահին կոչ արեցին իջնել իրենց մոտ։
«Կփորձենք մեզ անհանգստացնող հարցերը ներկայացնել իրենց, լսել պատասխաններ և հասկանալ, թե որն է պատճառը, որ ՀՀ իշխանությունները փորձում են ամբողջ դատական համակարգի նկատմամբ կիրառել ապօրինի մեթոդներ և գործիքակազմ, որպեսզի ճնշեն դատական համակարգին», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։