12/08/2019 10:55
ԱՄՆ-ում մանկապարտեզում հրդեհի պատճառով 5 երեխա է մահացել
Ամերիկյան Էրի օկրուգի (Փենսիլվանիա նահանգ) մասնավոր մանկապարտեզում բռնկած հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել, չորս մարդ տուժել. CNN հեռուստաընկերությանը հայտնել է օկրուգի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը:
Ըստ նրա՝ հրդեհը բռնկել է կիրակի գիշերվա ժամը մեկից (Երևանի ժամանակով 10:00-ից) հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատիրուհին օգնել է երեխաներին ցերեկը հսկել, երբ նրանց ծնողներին պահանջվել է բացակայել:
Շենքում եղել է ութ մարդ, ներառյալ տանտիրուհին: Զոհված եղեխաներն ութ ամսականից մինչև ութ տարեկան էին: Նրանցից չորսը եղել են հարազատներ, հինգերորդը տանտիրուհու երեխան էր: Բացի դանից, տուժել է հարևանը, որը փորձել է մտնել այրվող տուն և փրկել երեխաներին, նաև հիմնարկի սեփականատիրուհին:
Նրա խոսքով՝ բռնկման պատճառները պարզվում են: