13/08/2019 13:58
Աթամբաևին սպանության մեղադրանք են առաջադրել
Ղրղզստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Զամիր Բեյշեքեևը երկրի նախկին ղեկավար Ալմազբեք Աթամբաևին սպանության մեղադրանք է առաջադրել, հայտնում է РИА «Новости»-ն:
Նշվում է, որ նրան մեղադրում են մի քամի այլ ծանր հանցագործություններում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման, սպանության և այլ գործողությունների համար:
Բացի այդ, նա մեղադրվում է գերիներ վերցնելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության համար:
Աթամբաևին կարող է սպառնալ ցմահ ազատազրկում: