13/08/2019 13:01
Աթամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա կալանք է դրվել
Ղրղզստանի իշխանությունները կալանք են դրել նախկին նախագահ Ալմազբեք Աթամբաևի ունեցվածքի հիմնական մասի վրա: Այս մասին երեքշաբթի Բիշքեկում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեք Ջամշիտովը:
«Ներկա պահին կալանքը դրվել է Աթամբաևի 120 միավոր ունեցվածքի վրա», - ասել է նա:
Աթամբաեւին ձերբակալել էին օգոստոսի 8-ին գրեթե մեկ օր տևած ուժային գործողութան ընթացքում, որում ներգրավվել էին ոստիկանության մի քանի հազար աշխատակիցներ և հատուկջոկատայիններ: