13/08/2019 11:33
Աթամբաևին մեղեդրել են պետական հեղաշրջման փորձի համար
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեք Օպումբաևը նախկին նախագահ Ալմազբեք Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջման նախապատրաստման փորձի համար:
«Աթամբաևին արյուն էր պետք, այդ մասին ես բաց հայտարարում եմ: Նրան արյուն էր պետք պետական հեղաշրջում իրականացնելու համար»,-հայտարարել է նա մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարը բախումների էր պատրաստվում նտավայրում. նրա տանը հայտնաբերվել է զենքի մի ամբողջ պահեստ: