13/08/2019 09:35
«Հրապարակ». Ինչո՞ւ «Պոբեդա» պետք է թռչի Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկերության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք․ հրապարակված պատճառն այն է, որ ինքնաթիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք քանակով չեն ստացել։
Իրականում պատճառները մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի: Ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար:
Հիմա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան: Հետևաբար, հաշվի առնելով մրցակցային անհավասար պայմաններն ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքականությունը՝ ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից»: