13/08/2019 09:42
«Հրապարակ». Բարաք Օբաման կգա՞ Երևան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանում հոկտեմբերի 6-9-ը տեղի կունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես, որին հավիրված են լինելու այս ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ:
Այս պահին կազմակերպիչները բանակցություններ են վարում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, ում մեկօրյա այցի և 30 րոպեանոց ելույթի համար պատրաստվում են վճարել մի քանի հարյուր հազար դոլար: Սովորաբար Օբաման մեկ ելույթի համար գանձում է 400-800 հազար դոլար: Թե որքան կպահանջի այս անգամ, կերևա բանակցությունների արդյունքում»: