13/08/2019 12:18
2019-ի 7 ամիսների ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 126 դեպք է արձանագրվել. ՊԵԿ փոխնախագահ
2019 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում ՊԵԿ կողմից իրականացված միջոցառումների արդյունքում արձանագրվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 126 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Դրանց հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ, 89-ի նկատմամբ ներկայումս կազմված են պարտավորությունների առաջադրման վարչական ակտեր, մնացածը դեռևս գտնվում են քննության փուլում», - ասաց ՊԵԿ փոխնախագահը։
Նրա խոսքով՝ արձանագրվել են նաև առանց փաստաթղթերի մատակարարման կամ տեղափոխման դեպքեր։
«Օպերատիվ հետախուզական ստորաբաժանման կողմից իրականացվել է 458 միջոցառում, որոնցից 361 դեպքով կազմվել են վարչական ակտեր։ Այս մասով առաջադրված տուգանքի չափը կազմել է 306 մլն դրամ», - ներկայացրեց Էդվարդ Հովհաննիսյանը: