13/08/2019 17:57
Կիմ Չեն Ընը 103 գիտնականի պարգևատրել է ԿԺԴՀ-ի պաշտպանության ամրապնդման գործում ավանդի համար
ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը զինվորական կոչումներ է շնորհել մի շարք գիտնականների նոր սպառազինության ստեղծման համար, հայտնում է Կորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ Կիմ Չեն Ընը նոր կոչումներ է շնորհել 103 գիտնականների, «որոնք մեծ ավանդ են ունեցել ռազմական գիտության մեջ և երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում»: Առաջնորդը նրանց շնորհակալություն է հայտնել «բարդագույն տեխնոլոգիական խնդիրների լուծման» համար, ինչը թույլ է տվել ազգային պաշտպանության գործում հասնել «դարակազմիկ նշաձողի»:
Հարավկորեացի դիտորդները նշում են, որ Հյուսիսային Կորեայում քաղաքացիական անձանց զինվորական կոչումների շնորհումը բարձրագույն պարգևներից մեկն է։