13/08/2019 15:57
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին ТАСС-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ», - ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի օրը՝ Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ գործողության ֆոնին։ Նա մեղադրվում է կոռուպցիայի մեջ և զրկվել է անձեռնմխելիությունից։