13/08/2019 17:43
Փարիզում սկսվել է Նոտր Դամի մերձակա թաղամասերի՝ կապարով աղտոտումից մաքրման գործողությունը
Փարիզի պրեֆեկտուրան երեքշաբթի օրը սկսել է Փարիզի Աստվածամոր տաճարին հարակից թաղամասերի մաքրումը կապարից։ Սա
աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունն է, հայտնում է «France Info» ռադիոկայանը:
Մաքրումն անցկացվում է տաճարում խոշոր հրդեհից հետո, որի հետևանքով ծխի և մոխրի հետ շրջակա միջավայր է լցվել մոտ 400 տոննա կապար, որով ծածկված էր շենքի տանիքը: Ա
Մաքրման առաջին գործողությունը, որը հիմնականում կատարվել է ջրով, որակվել է որպես «անարդյունավետ»:
Այժմ տաճարի հարևան փողոցները նախ կլվացվեն հատուկ քիմիական մաքրող նյութով՝ գերբարձր ճնշման տակ։
Այնուհետև ասֆալտի մակերևույթին, նստարաններին ու սյուներին մեկ օրվա ընթացքում կքսվի կապարը կլանող հատուկ դոնդող: Այդ նյութը պետք է լիովին չորանա, ինչից հետո կհեռացվի ութ օրվա ընթացքում:
Ինչպես հայտնել է պրեֆեկտուրան, այդ ծրագիրը կտևի մինչև օգոստոսի 23-ը: Սիտե կղզում կփակվեն ոչ միայն մի քանի փողոցներ, այլև մետրոյի մերձակա կայարանը: Ավտոբուսային երթուղիները կփոփոխվեն: