13/08/2019 16:34
Պուտինը բարեկամության շքանշանով պարգևատրել է Մեհրիբան Ալիևային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար պարգևատրել է Բարեկամության շքանշանով:
Համապատասխան հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Մեհրիբան Արիֆի Ալիևային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», - ասվում է փաստաթղթում: