13/08/2019 18:39
Խավիեր Բարդեմը պաշտպանել է Իսպանիայի ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին
Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը պիրենեյան թագավորության իշխանություններին կոչ է արել Եվրամիության երկրներին համոզել բաշխել «Proactiva Open Arms» ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին:
Անօրինական միգրանտներով նավն արդեն ավելի քան 10 օր սպասում է թույլտվության, որպեսզի նրանց իջեցնի որևիցե երկրի նավահանգստում: Կազմակերպությունը Twitter-ում տարածել է տեսագրություն, որտեղ Բարդեմն իր պաշտպանությունն է հայտնում «Open Arms»-ի անձնակազմին և միգրանտներին:
Այս պահին նավում կա ավելի քան 150 միգրանտ: Ավելի վաղ դերասան Ռիչարդ Գիրն անձամբ է մթերք հասցրել միգրանտներին: