13/08/2019 13:51
Սիդնեյում զինված տղամարդը փորձել է հարձակվել մարդկանց վրա
Սիդնեյում անցորդների վրա մաչետեով զինված տղամարդու հարձակման հետևանքով մի կին վնասվածքներ է ստացել: Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը հաղորդել է, որ հարձակվողը ձերբակալվել է:
Ավստրալական ABC-ի տվյալով՝ տեղական ժամանակով մոտ 15:00-ին մաչետեով զինված տղամարդը փորձել է հարձակվել քաղաքի կենտրոնում գտնվող մարդկանց վրա: Դեպքի ականատեսները կարողացել են բռնել տղամարդուն մինչ ոստիկանության ժամանումը:
Տուժածին տեղափոխել են Սենթ Վինսենթ հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:
Հատուկ գործողության ընթացքում ոստիկանները փակել են Սիդնեյի կենտրոնը: Ոստիկանությունում կարծում են, որ հասարակության անվտանգության համար սպառնալիք այլևս չկա: Հարձակվողի դրդապատճառների մասին դեռ հայտնի չէ: