13/08/2019 11:53
Ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել Էվբեա կղզում
Ուժեղ անտառային հրդեհ է բռնկվել երեքշաբթի Աթենքից ոչ հեռու հունական Էվբեա կղզում, տարհանվել են Մակրիմալիս Պանագիաս Տեոտոկու վանքի եղբայրները, հայտնում է Skai-ը:
Ըստ պարբերականի՝ կրակը բռնկվել է գիշերը Էվբեայում Ագրիլիցայի խիտ սոճուտում: Տարհանվելուն պատրաստ են տեղական 3 գյուղերի բնակիչները: Հրդեհի ծուխը ընդգրկել է մեծ մակերես և զգացվում է Աթենքի ու Ատիկայի շատ շրջաններում, որոնք Էվբեայից տասնյակ կիլոմետրեր հեռու են:
Կրակի դեմ 45 հրշեջ մեքենայով պայքարում է 133 հրշեջ: Կրակի ճակատը առաջ է շարժվում Ագրիլիցա տեղանքի (Դորֆի-Մեսապիոն շրջան) անտառային գոտում և առայժմ բնակավայրերին չի սպառնում: Ուժգին քամիները և ծուխը խանգարում են հրշեջ ավիացիայի աշխատանքին: