13/08/2019 13:13
Նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները զարգանում են տարբեր ուղղություններով, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,05 դոլարով՝ մինչև 58,37 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,43 դոլարով և կազմում 54.93 դոլար մեկ բարելի դիմաց: