13/08/2019 15:21
Սիրեք ու պաչիկներ արեք ձեր պապիկներին. Արուս Տիգրանյանը շնորհավորել է Ազատ Գասպարյանի ծննդյան տարեդարձը (Լուսանկարներ)
«Լավ երեկո»-ի լրագրող Արուսիկ Տիգրանյանն ինստագրամի և ֆեյսբուքի իր էջերի միջոցով շնորհավորել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան տարեդարձը, ով այսօր կդառնար 76 տարեկան:
«Իմ շատ սիրելի պապիկի ծնունդն է, այսօր նա կդառնար 76 տարեկան: Սիրեք ու պաչիկներ արեք ձեր պապիկներին», - գրել է դերասանի թոռնուհին՝ կից հրապարակելով ընտանեկան լուսանկարներ:
Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին՝ Երևանում, մահացել՝ 2013 թվականի օգոստոսի 2-ին: