13/08/2019 19:40
Դերասաններ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը կներկայանան երեք նոր նախագծերով
«Դեպուտատի շոու»-ի շրջանակներում դերասաններ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը նոր ինտերնետային նախագծեր են պատրաստում: Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ Ռաֆայել Երանոսյանից, ով նշեց, որ նախագծերը համացանցում կլինեն արդեն աշնան կեսերից:
«Մեկական հաղորդում ես ու Անդոն առանձին-առանձին են վարելու, մեկ հաղորդում էլ՝ միասին: Իմ հաղորդումը մանկական ուղղվածության է, երեխաների համար ինտերակտիվ հեքիաթներ եմ կարդալու՝ տարբեր կերպարների ձայներով: Նպատակն այն է, որ եթե ծնողները թույլ են տալիս երեխաներին ինտերնետից օգտվել, ապա նրանք գոնե հեքիաթներ լսեն: Անդոն էլ, իր հաղորդման շրջանակում, հետաքրքիր հյուրեր կունենա: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում, տաղավարներ են պատրաստվում: Ցանկություն ունենք՝ հոկտեմբերի վերջից եթերում լինել», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նրանց մասնակցությամբ երրորդ նախագծի հաղորդավարները լինելու են «Կարգին սերիալ»-ից ճանաչված Հալալն ու Զուլալը, կոչվելու է «Հալալ-Զուլալ news», ներկայացվելու է երկրում տեղի ունեցող իրադարձությունները՝ դերասանների մեկնաբանմամբ: