14/08/2019 20:10
Երևանում առաջին անգամ անցկացվում է Նորաձևության և արվեստի ցուցահանդեսը (Լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Երևանում մեկնարկեց Նորաձևության և արվեստի ցուցահանդեսը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ներկայացվեցին երիտասարդ դիզայներներ Իտալիայից, Դուբայից, Նյու Յորքից, Թայվանից և, իհարկե, Հայաստանից:
Հատուկ հյուրերն էին Իտալիայից ժամանած դիմահարդար Վալերիա Օրլանդոն, ֆրանսահայ անհատ կոլեկցիոներ Շուշան Դուրյանը և Հայաստանը ներկայացնող «ՀայԱրտ» մշակութային հիմնադրամը:
Համաշխարհային և հայ դիզայներների նորաձևության ցուցադրությունը կտևի մինչև օգոստսի 16-ը: Այցելուները հնարավորություն ունեն անձամբ շփվելու դիզայներների հետ և գնելու նորաձևության լավագույն նմուշները։
Հատկանշական է, որ այս վաճառքը բարեգործական բնույթ է կրում. հասույթը կտրամադրվի «Օրրան» բարեգործական կազմակերպությանը։