14/08/2019 11:02
Հայաստանի կառավարությունն Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում):
Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները», - գրել է ՀՀ վարչապետը։