14/08/2019 17:42
Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Այվազյանին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ», - ասված է վարչապետի որոշման տեքստում։
Արսեն Այվազյանը, նկատենք, մինչ այժմ աշխատում էր ոստիկանական համակարգում. նա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր, իսկ մինչ այդ՝ Արմավիրի ոստիկանապետը։