14/08/2019 17:53
ՔԿ պետհամարանիշներով մեքենան շահագործում է կառույցի աշխատակից չհանդիսացող կինը (Լուսանկարներ)
Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցից ակնհայտ է դառնում, որ ՀՀ Քննչական կոմիտեի պետհամարանիշներով մեքենան շահագործում է մի կին:
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեքենան ՔԿ հաշվեկշռում չէ, սակայն պետհամարանիշը պատկանում է ՔԿ-ին և շահագործման է հանձնված Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Գրիգորյանին:
Փաստացի, Քննչական կոմիտեի պետհամարանիշներով մեքենան շահագործում է կառույցի աշխատակից չհանդիսացող կինը:
Նշենք, որ իրավապահ կառույցների պետհամարանիշներով մեքենաներն արտոնյալ են համարվում: Ոստիկանները, որպես կանոն, չեն կանգնեցնում դրանք, իսկ արագաչափերի և տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումների արձանագրությունները չեն ուղարկվում մեքենայի սեփականատիրոջը:
Թե ո՞վ է ղեկին գտնվող կինը և ինչու՞ է վարում պետական կառույցին հանձնված պետհամարանիշով մեքենան՝ մեզ պարզվել չհաջողվեց: