14/08/2019 15:37
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 2,54 դոլարով՝ հասնելով մինչև 60,91 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 2,17 դոլարով և կազմում է 57.1 դոլար մեկ բարելի դիմաց։