14/08/2019 21:07
Ամերիկացի գիտնականները քաղցկեղից մահը կանխելու նոր եղանակ են առաջարկել
Դալասում Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի սահմանափակումը կարող է կասեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը, հայտնում է «MedicalXpress»-ը:
Հետազոտության ընթացքում թոքերի քաղցկեղով լաբորատոր մկներին փոխադրել են կետոգենային (ցածրածխաջրային) սննդակարգի՝ ճարպերի բարձր պարունակությամբ և սպիտակուցների միջին պարունակությամբ:
Կենդանիներին նաև ներարկել են պատրաստուկներ, որոնք արյան մեջ իջեցնում են շաքարի մակարդակը:
Արդյունքները ցույց են տվել, որ դա խանգարել է հարթաբջիջ կարցինոմայի աճին, թեև չի նվազեցրել ուռուցքի չափերը: Հետազոտողների խոսքով՝ գլյուկոզայի վերահսկումը չարորակ բջիջների աճի կասեցման նոր մոտեցում է, ինչը տարբերվում է դրանց ուղղակի ոչնչացումից: Դա թույլ է տալիս քաղցկեղը վերածել խրոնիկական հիվանդության: