14/08/2019 16:30
Հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 13-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը 27-ամյա Արտակ Օ-ն։ Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում՝ ժամը 23։50-ի սահմաններում։
Զինծառայողը տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։