15/08/2019 19:22
Մադուրոն Կոլումբիայի նախկին նախագահին մեղադրել է իր դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե տեղեկություն ունի այն մասին, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն (2002-2010 թվականներ) ծրագրել էր Կարակաս ուղարկել վարձկանների՝ Բոլիվարական Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու նպատակով:
«Ես իմացա ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ։ Նախատեսվում էր Վենեսուելա ուղարկել 32 վարձկանի, որպեսզի փորձեին ինձ սպանել», - ասել է Մադուրոն։
Վենեսուելայի նախագահին պայթուցիկով անօդաչու թռչող սարքերի միջոցով սպանելու փորձը ձեռնարկվել է 2018 թվականի օգոստոսի 4-ին Կարակսում, երբ նա ելույթ էր ունենում Ազգային բոլիվարական գվարդիայի ստեղծման 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին վնասվել:
Դրանից կարճ ժամանակ անց պետության ղեկավարը տեղի ունեցածի համար մեղադրել էր «վենեսուելացի ուլտրաաջերին կոլումբիացի ուլտրաաջերի հետ միասին» և Խուան Մանուել Սանտոսին, որն այդ ժամանակ ղեկավարում էր Կոլումբիան: Այդ երկրի ԱԳՆ-ն մեղադրանքներն անհեթեթ էր անվանել: