15/08/2019 16:55
Պուտինն ու Կիմ Չեն Ընը միմյանց շնորհավորանքներ են հղել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միմյանց շնորհավորանքներ են հղել՝ խորհրդային զինվորների կողմից Կորեայի ազատագրման 74-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին։
Որոշ տվյալներով՝ Պուտինը հայտարարել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցում վստահ լինելու մասին, ինչը նաև կծառայի Կորեական թերակղզում խաղաղություն ապահովելուն։
Կիմ Չեն Ընը նշել է, որ երկու երկրների երկխոսությունը կշարունակվի և հիմնված կլինի այս տարվա ապրիլին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
«Ես վստահություն եմ հայտնում այն հարցում, որ երկու երկրների բարեկամական և համագործակցային հարաբերությունները անվերջ կընդլայնվեն», - գրել է Պուտինին Կիմ Չեն Ընը։