15/08/2019 14:22
Մահացել է երաժիշտ Արմեն Մերաբովը՝ Մարիամ Մերաբովայի ամուսինը
Օգոստոսի 14-ին կյանքից հեռացել է կոմպոզիտոր, դաշնակահար, «Միրայֆ» ջազային խմբի հիմնադիր Արմեն Մերաբովը՝ ճանաչված ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ամուսինների սոցիալական էջերում ընկերների կողմից արված ցավակցական գրառումներից:
Գրառումներից մեկից հայտնի է դառնում, որ դաշնակահարի մահվան պատճառ է դարձել արյունատար անոթի պատից «պոկված» թրոմբը:
Արմեն Մերաբովը հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր Լևոն Մերաբովի որդին է: