15/08/2019 16:35
Դերասանուհի Մերի Մակարյանը դուստր է ունեցել
ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհի Մերի Մակարյանի առաջնեկը: Այդ մասին տեղեկանում ենք նորաթուխ մայրիկի ֆեյսբուքյան էջում տեղ գտած շնորհավորական գրառումներից:
Թե ի՞նչ անուն են տվել դստրիկին՝ դերասանուհին դեռևս չի բացահայտում: Ի դեպ, փոքրիկը ծնվել է մայրիկի ծնունդից երեք օր անց. օգոստոսի 12-ին դերասանուհին դարձավ 34 տարեկան:
Նշենք, որ Մերի Մակարյանն ու ԱՄՆ-ում բնակվող մասնագիտությամբ փաստաբան Վարդան Միլիտոնյանը պսակադրվել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Լոս Անջելեսի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում: