15/08/2019 17:35
Տարիներն անցնում են, ես մնում եմ իմ կարծիքին, որ հանքերը մեր խոցն են. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում #saveamulsar հեշթեգով գրառում է կատարել.
«Հանքերը մեր Երկրի խոցն են...
#saveamulsar
( ավելացված) ...դեռ տարիներ առաջ ծանոթներիցս մեկի հետ էս թեմայով վիճում էինք: Հիմնավորումներ էր բերում, որ առանց հանքերի մեր երկրի պես փոքր երկիրը չի կարող գոյատևել: Ես էլ հակառակն էի ասում, որ հանքերո՛վ երկար չենք «ձգի»... առողջականից մինչև էկոլոգիական ծանրագույն հարցեր:
Ծանոթս աշխատում էր հանքերից մեկում: Կրթագույն մարդ` դրսերում ստացած լավագույն կրթությամբ... լուրջ աշխատավարձերով, միջազգային ընկերությունների հետ հարաբերվող, ես` էնքան որ...թատերականն ավարտած... Անհասկանալի ապագայով ու Հայաստանը` իր բոլոր թաքնված ու հայտնի վայրերով անընդհատ չափչփող...
Հ.Գ. Տարիներն անցնում են, ես մնում եմ իմ կարծիքին, որ հանքերը մեր խոցն են ((
Հ.Գ.Գ մասնագետների, բնապահպանների ու էդ հարցով խորքային ուսումնասիրություն արած մարդկանց կարծիքը մեծ սիրով կկարդայի: Վստահ եմ, որ շատերին կօգնի հասկանալու իրական բնապահպանական վտանգները», - գրել է Հովհաննիսյանը: