16/08/2019 09:42
«Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը:
Նախօրեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում։
Որոշ տեղեկություններով, այստեղ անհամեմատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր։ Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»: