16/08/2019 17:00
Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ
Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ցանկանում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալ գազի հետ կապված հարցերին: Այս մասին հայտնում է RT-ը:
Դոդոնը պատմել է, որ նրա հանդիպումը Պուտինի հետ նախանշված է օգոստոս-սեպտեմբերին: Նա նշել է, որ սպասում է հանդիպմանը գազի մատակարարման թեմայով անձամբ խոսելու համար:
«Պուտինի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ից ոչ ուշ՝ աշխատանքային այցի շրջանակում», — հավելել է Դոդոնը: