16/08/2019 13:39
Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարանների կառուցմամբ
Ամբողջ երկրում նոր հոգեբուժական հիվանդանոցների կառուցումը կարող է հաղթահարել Միացյալ Նահանգներում զենքի կիրառման հետ կապված բռնությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ատրճանակը չէ, որ սեղմում է հրահանը, այլ մարդը, որը բռնում է ատրճանակը»,- ասել է Թրամփը՝ ընտրողների առջև ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում կայացած հանրահավաքում:
Նա խոստացել է «լրջորեն մտածել» երկրում հոգեբուժարանների քանակի ավելացման մասին: Նրա կարծիքով՝ «հոգեպես անառողջ և վտանգավոր մարդկանց» անհրաժեշտ է «հեռացնել փողոցներից», որպեսզի նրանց մասին հարկ չլինի «խիստ անհանգստանալու»:
Ընդ որում Թրամփն ընտրողներին հավաստիացրել է, որ միշտ կպաշտպանի երկրի քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքը, որը երաշխավորված է ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղմամբ: