16/08/2019 14:55
Թրամփը համոզված է՝ իր ճնշման ներքո ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իշխանության գալուց հետո իր ձեռնարկած միջոցների արդյունքում ՆԱՏՕ-ի մեջ մտնող պետությունները լրացուցիչ 100 մլրդ դոլար են հայթայթել պաշտպանության համար: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
«Ես կարողացա հասնել նրան, որ ՆԱՏՕ-ն 100 մլրդ դոլար ավելի է վճարում: Նրանք չէին վճարում, նրանք խախտում էին իրենց պարտավորությունները»,- ասել է ԱՄՆ ղեկավարը: «Շատ երկրներ չէին վճարում այնքան, որքան պարտավոր էին»,- հավելել է նա: