16/08/2019 18:08
Թրամփը «ֆեյք ԶԼՄ-ներին» մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսությունը քայքայելու փորձի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները «ֆեյք լուրերի» միջոցով փորձում են քայքայել ԱՄՆ-ի տնտեսությունը, որպեսզի նրան անձամբ վնասեն:
«Ֆեյք լրատվական ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ, ինչ իրենց ուժերում է, տնտեսությունը կործանելու համար, քանի որ կարծում են, որ դա վատ կլինի ինձ և իմ վերընտրման համար: Սակայն նրանք ունեն խնդիր՝ տնտեսությունը չափազանց ուժեղ է և մենք շուտով մեծ հաղթանակ կտանենք առեւտրի ոլորտում, բոլորը դա գիտեն, ներառյալ Չինաստանը» - Twitter-ում գրել է նա: