16/08/2019 13:53
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել
Աշխարհի ամենահարուստ մարդիկ հանդիսացող 9 գործարար օգոստոսի 14-ին 18 մլրդ դոլար է կորցրել։ Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով իրական ժամանակում կազմող վարկանշային աղյուսակին:
Նշվում է, որ այդպիսի անկման պատճառն ԱՄՆ-ում ֆոնդային ցուցանիշի անկումն է։
Dow Jones ցուցանիշը 2019-ին առավելագույն անկումն է ապրել։
Այսպես, Ջեֆ Բեզոսը կորցրել է 3․5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3․2 մլրդ դոլար, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն՝ շուրջ 3 մլրդ դոլար։