16/08/2019 14:15
Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան
Դոնալդ Թրամփը ցանկանում է գնել աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան: Այն պատկանում է Դանիային, գրում է The Wall Street Journal պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ Ամերիկացի նախագահը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի գնման հնարավորության մասին:
Որոշ օգնականներ աջակցել են Թրամփի այդ քայլին՝ հայտարարելով, որ դա կարող է տնտեսական հիանալի քայլ լինել: Մինչդեռ մյուսները Թրամփի գաղափարն ընկալել են որպես նախագահի հերթական մոլի ցանկություն: