16/08/2019 10:51
Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստ անցկացվելու է հատուկ ծառայութունների շենքում
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստ անցկացվելու է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի շենքում, РИА Новости-ին հայտնել է պետության նախկին ղեկավարի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, մայրաքաղաքի Պերվոմայսկու շրջանային դատարանը պետության նախկին ղեկավարին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Նա Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը:
Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարևն այս որոշումը բողոքարկել էր բարձր ատյանում՝ Բիշքեկի քաղաքային դատարանում: Բողոքարկման հարցով դատական նիստը նշանակվել էր ուրբաթ առավոտյան։
«Դատարանը տեղափոխվել են հատուկ ծառայությունների շենք: Մենք դա համարում ենք դատական մարմինների նկատմամբ ուղղակի ճնշում», - հայտարարել է Աթամբաևի խորհրդականը:
Պետկոմիտեի շենքի մոտ հավաքվել են նախկին նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ և վանկարկում են. «Ազատությո՛ւն Աթամբաևին»: