16/08/2019 15:35
ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել Ալաբամայի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել Ալաբամայի պետական համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Montgomery Advertiser թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հրաձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի, Մոնթգոմերի օկրուգի ոստիկանությունը միջադեպի վայր է ժամանել տեղի ժամանակով 19.15-ին (Երևանի ժամանակով 12.15 -ին): Մեկ մարդ տեղում է վախճանվել, ևս չորսը հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից մեկի վիրավորումը մահացու էր: