16/08/2019 13:45
Ջիբրալթարում ազատված իրանական նավթատար նավը փոխել է անվանումը
Ավելի քան մեկ ամիս տևած կալանումից հետո Ջիբրալթարի իշխանությունների կողմից ազատված Grace 1 իրանական նավթատար նավը Միջերկրական ծով կուղևորվի այլ անվանման ներքո, հայտնել է Իրանի Նավահանգիստների և նավագնացության կազմակերպության փոխղեկավար Ջալիլ Էսլամին:
«Grace 1 լցանավը դրա սեփականատիրոջ պահանջով Միջերկրական ծով կուղևորվի Իրանի Իսլամական Հանրապետության դրոշի ներքո՝ անվանումը փոխելով Adrian Darya»-ի»,- Էսլամիի խոսքը մեջերում է իրանական հեռուստատեսությունը:
Նա հավելել է, որ Adrian Darya»-ն նավարկությունը կսկսի լցավորումից հետ: