17/08/2019 14:13
Օդեսայում ութ մարդ է զոհվել հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով
Ուկրաինայի արտակարգ գործերի պետական ծառայությունից տեղեկացրել են, որ Օդեսայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, այս մասին ասվում է ծառայության կայքում:
Միջադեպը տեղի է ունեցել «Տոկիո սթար» հյուրանոցում: Այն սկսվել է հաստատության երկրորդ հարկում՝ տարածվելով 1000 ք/մ հարթակով:
«Հրդեհից զոհվել է 8 մարդ, տուժել՝ 10-ը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 65 փրկարար և 13 միավոր տեխնիկա: