17/08/2019 13:36
Մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար կյանքը դրած գեներալը չէր կարող կրակելու հրաման տալ. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին
Սասուն Միքայելյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ձերբակալության մասին լուրերը՝ ասելով, որ քննություն է ընթանում:
Անդրադառնալով BBC-ի կողմից Կարապետյանին վերագրվող մեղադրանքին՝ Սասուն Միքայելյանն ասաց.
«Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած անձը, հայոց բանակի գեներալը, հայի վրա կրակելու հրաման կտար: Գեներալը, որն իր կյանքը դրել է մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար: Ես չեմ հավատում նման բանի»:
Մարտի 1-ի գործով այլ հարցերի Միքայելյանը չպատասխանեց՝ ասելով, որ քննություն է ընթանում։