17/08/2019 15:36
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 901 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 374 մարդ (112 կին, 191 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 527 մարդ (158 կին, 269 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ: