17/08/2019 15:10
Մեքսիկայի նախագահը հանդես է եկել Էլ Պասոյի հրաձիգի մահապատժի դեմ
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ դեմ է Էլ Պասոյում հրաձգություն կատարած և նաև մեքսիկացիների սպանած մարդու հնարավոր մահապատժին:
«Մեր Սահմանադրությունն արգելում է մահապատիժը, մենք, ըստ մեր համոզմունքների, չենք ցանկանում, որ հրաձիգի համար մահապատիժ սահմանվի», - ասել է Լոպես Օբրադորն իր ամենօրյա ավանդական մամուլի ասուլիսում:
Օգոստոսի 3-ի առավոտյան Տեխասի 21-ամյա բնակիչը կրակոցներ էր արձակել Մեքսիկայի սահմանից ոչ հեռու գտնվող Էլ Պասո քաղաքի «Walmart» սուպերմարքեթում: Կրակողին ձերբակալել էին, նրան մեղադրում են ահաբեկչության մեջ, ենթադրվում է, որ նա հանցագործությունը կատարել է ռասայական ատելության հիմքով. զոհվածների թվում մեքսիկացիներ կան: