19/08/2019 21:50
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր այցելել են Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունից:
Այլ մանրամասներ կոմիտեից չեն հաղորդել։
Նշենք, որ միչ այս պահը կոմիտեի ներկայացուցիչները չէին տեսակցել զինծառայողին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանն օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում լքել էր մարտական դիրքը։
Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել էր նրա լուսանկարները: