19/08/2019 14:38
Մեզ համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը. Ջերմուկ համայնքի ղեկավար
Վարչապետը խոստացավ, որ Ջերմուկում կհանդիպենք, երկար քննարկելու թեմա ունենք, Բաղրամյան 26-ում Ամուլսարի շահագործման վերաբերյալ քննարկում հետո լրագրողներին հայտարարեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:
«Հանդիպումը կարճ տևեց, վարչապետը շտապ էր, հանդիպումներ ուներ, խոստացավ, որ կհանդիպենք Ջերմուկում, երկար քննարկելու թեմա ունենք: Ես փորձագետ չեմ, մասնագետ չեմ», - ասաց նա:
Հովհաննիսյանն ասաց` հստակ չի շեշտվել, լինելու՞ է շահագործում, թե՞ ոչ.
«Կլինեն քննարկումներ», - ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ջերմուկցիները տարբեր տեսակետներ ունեն հանքը շահագործել-չշահագործելու հետ կապված.
Դիտարկմանն՝ ունի՞ վիճակագրություն, թե ավելի շատ ինչի՞ կողմնակից են ջերմուկցիները՝ համայնքի ղեկավարն ասաց.
«Բնական է, որ չեն ուզում աշխատի»:
Հարցին՝ անձամբ ինքն ի՞նչ տեսակետ ունի՝ Հովհաննիսյանն ասաց.
«Որպես համայնքի ղեկավար՝ կողմ եմ իմ բնակիչներին: Ես ծնվել եմ Ջերմուկ առողջարանային քաղաքում, իմ ծնողներն աշխատել են Ջերմուկ առողջարանում: Մեզ համար անհասկանալի է հանքարդյունաբերությունն առողջարանային քաղաքի հետ համատեղելը»: