19/08/2019 15:44
Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում. Թունյանը՝ Ամուլսարի մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի:
Վերջինս նշեց, որ փորձաքննության արդյունքում «Լիդիանին» առաջրկվել է 16 քայլ, որոնց իրականացման դեպքում ռիսկերը կարելի է կառավարելի դարձնել.
«Եթե մենք այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, ուրեմն այդ տրամաբանությամբ ՀՀ բոլոր հանքերի թույլտվությունները պիտի հետ վերցնենք, իսկ մենք այս պահին պատրա՞ստ ենք հանքարդյունաբերությունից հրաժարվել», - ասաց նա:
Հարցին՝ հանքի չշահագործման դեպքում հետևանքներն ավելի վա՞տ են լինելու, Թունյանն ասաց.
«Վատ, հետևանքներն արդեն իսկ վատ են: Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: Իրենց համար նշանակություն չունի Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը, իրենց համար կա Հայաստան պետություն, որը թույլ է տվել հանքը շահագործել, կատարվել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ ու հիմա, եթե այդ ամեն ինչը մի կողմ թողնելով որոշում է կայացվում, որ հանքը փակվի, նշանակում է, որ ցանկացած ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել և այդ ներդրումը փաստացի գնա կորի»: