19/08/2019 18:52
«Associated Press»-ն իմացել է Վենեսուելայի սոցիալիստների առաջնորդի հետ ԱՄՆ-ի բանակցությունների մասին
Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են սկսել Վենեսուելայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դիոսդադո Կաբելիոյի հետ: Այդ մասին հայտնել է «Associated Press» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
Ըստ նրա՝ կողմերը քննարկում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մերձավորների անվտանգության երաշխիքներն այն դեպքում, եթե իրենք ցանկանան պետության ղեկավարին հեռանցնել պաշտոնից:
Աղբյուրը հայտարարել է, որ անցյալ ամիս Կաբելիոն Կարակասում հանդիպում է անցկացրել մի մարդու հետ, որը սերտ հարաբերության մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ:
Ներկայում նախապատրաստվում Է երկրորդ հանդիպումը:
Բացի դրանից, համանման բանակցություններ են վարում նաև Վենեսուելայից այլ բարձրաստիճան անձիք։