19/08/2019 14:18
Չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար. Վլադիմիր Կարապետյանը՝ Ամուլսարի մասին
Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անցկացված քննարկմանը:
«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, սպասենք վերջնական արդյունքի», - ասաց նա:
Կարապետյանը նկատեց, որ ժամեր անց քննարկման սղագրությունը կհրապարկվի կառավարությունում. «Այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»:
Անդրադառնալով բնապահպանների պնդմանը, որ նոր փորձաքննությունն է անհրաժեշտ, Կարապետյանն ասաց.
«Այս պահին չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար»: