19/08/2019 18:21
«Մոնակոն» պատրաստ է Իկարդիի համար 65 մլն եվրո վճարել և տալ նրան տարեկան 12 միլիոն աշխատավարձ
«Մոնակոն» մտադիր է ձեռք բերել «Ինտերի հարձակվող» Մաուրո Իկարդիին, որին հավակնում են նաև «Յուվենտուսն» ու «Նապոլին»:
Ակումբը պատրաստ է արգենտինացու համար վճարել 60-65 միլիոն եվրո և հավելյալ բոնուսներ:
«Մոնակոն» ցանկանում է նրա հետ կնքել 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո հարկված աշխատավարձով, հայտնում է «Football Italia»-ն՝ հղում անելով «Rai Sport»-ին: